Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սրտանոթաբանություն

Բրադիկարդիա. armeniamedicalcenter.am

Բրադիկարդիա. armeniamedicalcenter.am

Բրադիկարդիան առիթմիաների տեսակներից է, որի ժամանակ սրտային կժկումների հաճախականությունը կազմում է րոպեում 60 զարկից պակաս:
Մարզված սպորտսմենների մոտ բրադիկարդիան կարող է դիտարկվել որպես նորմա, այլ դեպքերում այն հաճախ վկայում է սրտային ախտաբանություն:

Արտահայտված բրադիկարդիան (րոպեում 40 զարկից պակաս) բերում է սրտային անբավարարության զարգացման, որի հետևանքով կարող է առաջանալ էլեկտրոկարդիոստիմուլյատորի իմպլանտացիայի անհրաժեշտություն:

Առաջացման պատճառները

Բրադիկարդիան առաջանում է սրտի հաղորդչական համակարգում բացասական փոփոխությունների արդյունքում, որի պատճառով խանգարվում է էլեկտրական իմպուլսի տարածումը:

Շեղումներ կարող են լինել նաև հենց սինուսային հանգույցում, որի հետևանքով խանգարվում է սրտի ռիթմը և զարգանում է բրադիկարդիա (տախիկարդիա կամ առիթմիա):

Բրադիկարդիայի պատճառները կարող են լինել սրտամկանում տարբեր օրգանական փոփոխությունները, օրինակ. կորոնար զարկերակների աթերոսկլերոզը, միոկարդիտը, սրտի իշեմիկ հիվանդությունը, հետինֆարկտային սպիները և այլն:

Սրտի ռիթմի վրա ազդում է նաև վեգետատիվ նյարդային համակարգը, օրգանիզմի հորմոնալ ֆոնը, ինֆեկցիաները և բարձր զարկերակային ճնշումը:

Բրադիկարդիան կարող է զարգանալ նաև որոշ դեղորայքային միջոցների ընդունման, ինչպես նաև տոքսիկ դեղերի ազդեցության արդյունքում:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ